Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ժամանել է Սաուդիան Արաբիա` Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար: Հանդիպմանը կքննարկվի Սիրայիում տիրող իրավիճակը:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Թեհրանը եւ Էր Ռիադը սիրիական հարցում տարբեր տեսակետներ են առաջ քաշում: Սաուդիան Արաբիան աջակցում է սիրիական ապստամբներին, իսկ Իրանը շարունակում է մնալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից:

Երկու երկրների միջեւ լարված հարաբերությունների պատճառ է դարձել նաեւ իրանական նավթի արտահանման  հարցում կիրառվող պատժամիջոցը, ինչի  արդյունքում Սաուդիան Արաբիայում  բավականաչափ մեծացել է նավթի վաճառքի չափաքանակը:

Օգոստոսի 14-15-ին կայանալիք խորհրդակցությունը, որին մասնակցելու համար  կժամանեն 52 կազմակերպությունների նախագահներ, տեղի  է ունենալու մուսուլմանների համար սրբավայր հանդիսացող Մեքքա քաղաքում: