Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մամուլի քարտուղարի անունով դուրս է գրվել  976 հազար 500 ռուբլի պարգեւավճար: Ռուսաստանի լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն, պարգեւավճարը Ալվի Կարիրովի անունով դուրս է գրվել է «բազմամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար, որն ուղղված է եղել լրատվամիջոցներում Չեչնիայի Հանրապետության վարկանիշը բարձր պահելուն»: Չեչնիայի կառավարության հրամանագրով գումարը հատկացվելու է հանրապետության պահուստային ֆոնդից:

Չեչնիայի կառավարության կայքում սակայն այդ որոշման մասին ոչինչ հրապարակված չէ: Կայքում զետեղված կառավարության վերջին կարգադրությունը թվագրված է հուլիսի 13-ով: Որոշումը գրանցված է 176 թվով: Մամուլի քարտուղարին պարգեւավճար տրամադրելու մասին որոշումը թվագրված է 219 համարով:

«Lenta.ru»-ի հետ զրույցում Ալվի Կարիմովը հայտնել է, որ չգիտի իր անունով դուրս գրված պարգեւավճարի մասին: Միաժամանակ նա ընդգծել է, որ ուրախ կլիներ, եթե դա իսկապես լիներ իրականություն: