Google կորպորացիան մտադիր է այս տարվա սկզբին գնած Motorola Mobility Holdings Inc-ում 4000 աշխատատեղ կրճատել:

Կրճատումների երկու երրորդը տեղի կունենա ԱՄՆ-ի սահմաններից դուրս:  Google-ը նաեւ կփակի Motorola-ի գրասենյակների մոտ մեկ երրորդը, հայտնում է «Գազետա.ru»-ն` վկայակոչելով Bloomberg-ին: Google-ը նաեւ «թույլ է տվել» Motorola-ից հեռանալ փոխնախագահների մոտ 40 տոկոսին:

«Motorola-ն կտրամադրի առատ վարձատրություն, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորման ծառայություններ` հետագայում նոր  աշխատատեղ  գտնելու  համար», ասվում է Motorola-ի հայտարարության մեջ: Նման գործելաոճով Motorola-ն նպատակ ունի նոր հնարավորություններ  ստեղծել եւ բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող իր ենթակառույցներին օգնել շահութաբեր դառնալ:

Մայիսին չինական հակամենաշնորհային կարգավորիչները հաստատել են ինտերնետ-հսկա  Google-ի կողմից բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Motorola ընկերության գնումը: