Ռուս զբոսաշրջիկը կախվել է թուրքական հյուրանոցում` անպատասխան սիրո պատճառով ընկելով դեպրեսիայի մեջ:

34-ամյա ռուսը երկշաբաթյա հանգստի է մեկնել Մահմութլար շրջանի հյուրանոցներից մեկը եւ գրեթե ամեն օր հյուրանոցի աշխատակիցներից հետաքրքրվում էր, թե արդյոք չի ժամանել իր ընկերուհին: Օգոստոսի 11-ին հերթական անգամ բացասական պատասխան ստանալով` տղամարդը փակվել է համարում եւ կախվել է հագուստի պահարանում, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ալանյա նահանգի առողջապահության վարչությունիից:

Ռուսի մարմինը հայտնաբերել է համարը մաքրող հավաքարարը: Բաժանմունքից պարզաբանել են, որ դատաբժշկական քննության արդյունքում պարզվել է , որ տղամարդը նման քայլի է դիմել դեպրեսիայի պատճառով:

Դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի եւ դատախազության աշխատակիցները: Մահացած ռուսի մարմինը տեղափոխվել է Ալանիայի մունիցիպալ դիահերձարան: