ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունների համակարգմամբ զբաղվող գրասենյակի ղեկավար Վալերի Էիմոսը կմեկնի Սիրիա եւ Լիբանան` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Այցը կմեկնարկի օգոստոսի 14-ին:

Եռօրյա այցի գլխավոր նպատակն է ուշադրություն հրավիրել Սիրիայի մարդասիրական վիճակի վատթարացման եւ հակամարտության ազդեցությունը մարդկանց վրա, ովքեր շարունակում են մնալ տարածքում, կամ էլ հեռացել են երկրից եւ հաստատվել են այլ երկրներում, այդ թվում Լիբանանում: Այս մասին հայտնել է Ժնեւի ՄԱԿԳ-ի ներկայացուցիչ Իյենս Լերկեն, փոխանցում է ՌԻԱ նովոստին:

ՄԱԿ-ի գնահատականով, ներկայումս  Սիրիայում մարդասիրական օգնության կարիք ունեն  ավելի քան կես միլիոն մարդ: