ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի  այն հայտարարությունը, թե «եկողները պետք է պահպանեն օրենքը, վճարեն հարկերն ու հարգեն մեր ավանդույթները» հայերին չի վերաբերում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սոչիի հայերի միության նախագահ Վալերի Թորոսյանը:

«Հայերն այստեղ ավելի քան երեք դար են ապրում, ամբողջությամբ ինտեգրվել են, հարգում են օերնքներն ու ավանդույթները»,- ընդգծեց Թորոսյանը` ավելացնելով, որ վերջին շրջանում երկրամաս եկածները` հիմնականում դաղստանցիներն ու չեչենները, աչքի չեն ընկնում կարգապահ վարքագծով: «Իսկապես շատ  են եկվորները, ովքեր խախտում են ինչպես տեղական սովորույթները, անպես էլ վարքագծի տարրական կանոնները: Ուստի կարծում ենք, որ Տկաչովի հայտարարությունն ուղղված չէ հայերին: Ավելին, այդ մասով հայերը պաշտպանում են նահանգապետի հայտարարությունը»,-նշեց Վալերի Թորոսյանը:

Ինչ վերաբերում է նահանգապետի` կարգուկանոնը պահպանելու համար կազակական դրուժինաներ ստեղծելու առաջարկին,  ապա Թորոսյանի խոսքով, դեռ ամեն ինչ սահմանափակվել է հայտարարությամբ. «Սակայն կարող եմ նշել, որ Սոչիում վերջին հանդիպմանն առաջարկ եղավ ինտերնացիոնալ դրուժինաներ սռտեղծել: Անընդունել է նախապատվությունը որեւէ ազգի տալը»,-եզրափակեց Թորոսյանը: