Վենեսուելայի իշխանությունները նպատակ ունեն մոտակա ժամանակներս կյանքի կոչել ռազմական նոր նախագիծ. տեղացի զինվորներին կվարժեցնեն  ոչ ստանդարտ ռազմական գործողություններ վարելուն` պարտիզանական պատերազմի: Պարտիզանական պատերազմին  նրանք կպատրաստվեն այն դեպքում, եթե  ԱՄՆ զորքերը ներխուժեն Վենեսուելա:

Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոն տեղական պարբերական El Universal –ին տված հարցազրույցում հայտնել է, որ իր տնօրինության  տակ է հայտնվել այն փաստաթղթի պատճեն, որը ստացել է «Սուկրե նախագիծ» անվանումը, եւ որը իրավական, նյութական եւ այլ հիմքեր է  նախապատրաստում ապագա պարտիզանական ձեւավորումների համար, որի կազմի մեջ մինչեւ 2013 թ-ը կմտնեն մոտ միլիոն մարդ, իսկ մինչեւ 2019 թ-ը` 2 միլիոն մարդ:

«Դիվանագիտական նպատակը`Բոլիվարիան ռազմական նոր  դոկտրինայի ծտեղծումն է, որը Վենեսուելային կնախապատրաստի ձգձգվող ռազմական պայքարի ընդդեմ կայսրության` այսինքն  ԱՄՆ-ի»,-հայտնել է Մաչադոն, փոխանցում է NEWSru.com-ը: