Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 13-ը ձերբակալել են Հայաստանի պետական սահմանը խախտած ավելի քան 130 անձի: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի քարտուղար Վահրամ Մանուկյանը:

Վարչության տվյալներով, հունվարից մինչ օրս թույլ չի տրվել Հայաստանի սահմանի խախտում Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանային հատվածներում: Փաստաթղթային անճշտություններ են հայտնաբերվել 1400 անձի մոտ:

Նշված ժամանակահատվածում առգրավվել է 90 միավոր հրազեն եւ սառը զենք, նաեւ մոտ 300 հազար ռուբլու մաքսանենգություն: