Չինաստանի յոթ պատմական մայրաքաղաքների մեկի` Կայֆինի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնում վերականգնել պատմական տեսքը եւ Սուն դինաստիայի ժամանակների թեմատիկ այգի ստեղծել` զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Դրա համար Կայֆինի կենտրոնից 4 տարվա ընթացքում տեղահանելու են 80 հազար ընտանիքների` տեղ ազատելով 200 հազար քառակուսի մետր տարածքի համար:

Առաջին տարում նախատեսվում է հանել 35 հազար բնակիչների, իսկ նրանց տները քանդել: Դա կարժենք 20 միլիարդ յուան (մոտ 3 միլիարդ դոլար): Ողջ նախագծի արժեքը կազմում է 100 մլրդ յուան (15 մլրդ դոլար): Ընդ որում, Կայֆինի տարեկան եկամուտը  մոտ 800 միլիոն դոլար է: Չբավարարող գումարները իշխանությունները մտադիր են վերցնել բանկերից կամ պարտամուրհակներ թողարկել: