Օգոստոսի 22-27-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական երիտասարդական առաջին գագաթնաժողովը: Իրադարձությունը տեղի կուենան Ծաղկաձոր քաղաքում:
Գագաթնաժողովը տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական միության նախաձեռնությամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:
Եվրասիական գագթնաժողովին կմասնակցեն 14 երկրների պատվիրակություններ: Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Եվրասիական միություն ստեղծման գաղափարը: Նախատեսվում է, որ իրադարձության ավարտին մասնակիցները կստորագրեն հատուկ հայտարարություն:




























