ՆԱՏՕ-ի երկրները միաձայն չեն աջակցի Իրանի դեմ գործողությանը, ով էլ լինի նախաձեռնողը` Իսրայելը, թե ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել է գեներալ-լեյտենանտ-Շառլ Բուշարը` Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողության հրամանատարը:

Նա հանդես է եկել առաջիկայում Իրանին հարված հասցնելու դեմ եւ նախազգուշացրել, որ այդ արշավի նախաձեռնողները միաձայն աջակցություն չեն գտնի ոչ ՆԱՏՕ-ում, ոչ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, հաղորդում է «Հաարեցը»:

Շառլ Բուշարը, ով պաշտոնաթող է եղել Կանադայի Թագավորական ռազմածովային ուժերից չորս ամիս առաջ, համոզված է, որ Իսրայելը չի գնա նման «անտրամաբանական» եւ «անպատասխանատու» քայլի եւ չի հարձակվի Իրանի վրա առանց միջազգային հանրության աջակցության, իսկ նման գործընթացը քաոսի կմատնի ողջ տարածաշրջանը: