Բրիտանական The Mirror թերթի լրագրողները հայտնաբերել են Twitter ծառայության մոտ 200 օգտվողների, որոնք բացահայտ հայտարարել են իրենց հետաքրքրությունը երեխաների սեռական նկարների հանդեպ: Հետաքննության արդյունքները լրագրողները հանձնել են ոստիկանությանը, որն արդեն ձերբակալել են մի տղամարդու ու կնոջ:
Mirror-ը հայտնում է, որ մանկական պոռնկագրության մեջ կասկածվող տղամարդն աշխատում էր Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում: Նա ձերբակալվել է իր տանը:
Հետաքննության արդյունքում Twitter-ի ղեկավարությունը փակել է ավելի քան 30 հաշիվ:
«Հետաքննության երկու րոպեի ընթացքում մենք նման 20 մարդ ենք գտել, իսկ երկու ժամում` 200»,- գրում է թերթը:




























