Սեպտեմբերի 17-23-ը Հայաստանում ծրագրվում է երիտասարդ աստղաֆիզիկոսների միջազգային ամռային դպրոց կազմակերպել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Սակայն, ոչ բոլոր ֆինանսական հարցերն են լուծված:

Այդուհանդերձ,  դպրոցին մասնակցելու համար հայտեր են ստացվել արտերկրի 80 երիտասարդ աստղագետներից: «Ըստ ամենայնի, դրանցից կբավարարվեն 20-ը: Կմասնակցեն նաեւ 10 երիտասարդ աստղագետներ Հայաստանից»,-նշեց Հ. Հարությունյանը` ավելացնելով, որ դասախոսություններ կկարդան ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից հրավիրված պրոֆեսորներ:

Նշենք, որ Բյուրականի աստղադիտարանի կողմից միջազգային ամառային դպրոցներ կազմակերպվում են 2006 թ-ից: