Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի նախկին օգնականին Վատիկանի գաղտնի փաստաթղթերի յուրացման եւ մամուլում հրապարակման մեղադրանքներ են առաջադրվել: Պաոլո Գաբրիելեն կանգնելու է դատարանի առջեւ:

Գաբրիլեին, ով ձերբակալվել է այս տարվա մայիսին, գողության մեղադրանք է առաջադրվել: Դատարանի առջեւ կանգնել է նաեւ նրա հանցակիցը` վատիկանի պետական քարտուղարության վերլուծաբան եւ ծրագրավորող Կլաուդիա Սկիարպելետին:

Օգնականի տանը Հռոմի պապի գրասենյակից թղթեր եւ պատճենող սարք են հայտնաբերել:

Գործով դատաքննությունը սկսվելու է 2012թ. հոկտեմբերից ոչ շուտ: Եթե նրան մեղավոր ճանաչեն, Գաբրիելեին 6 տարվա ազատազրկում է սպառնում: