Ռաուլ Վալենբերգի հիմնադրամն ավելացրել է ֆինանսական պարգեւատրման չափը Ռաուլ Վալենբերգի մասին տեղեկատվության համար: Ներկայումս պարգեւատրման գումարը 100 հազարից հասել է 500 հազ. եվրոյի, տեղեկացնում է «The Jerusalem Post»-ը:
Ըստ աղբյուրի` անցած շաբաթ հիմնադրամի ղեկավար Բարուհ Թենեմբաումը եւ հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մուինի եւ հատուկ բանագնաց Յան Էլիասոնի հետ: Քննարկվել են Վալենբերգի գտնվելու վայրի հետ կապված տեղեկատվության համար դրամական փոխհատուցման հարցեր:
Շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգը փրկել է տասնյակ հազարավոր հունգարացի հրեաների Հոլոքոստի ժամանակ: Նա ձերբակալվել է խորհրդային զորքերի կողմից 1945 թ-ի հունվարին, մինչ օրս նրա վայրն անհայտ է: Ենթադրվում է, որ նա մահացել է խորհրդային բանտում:




























