Նյու Յորքի Քենեդիի օդանավակայանի գերժամանակակից, 100 մլն արժողությամբ անվտանգության համակարգը չի կարողացել «որսալ» տղամարդուն, ում ջրային մոտոցիկլետը փչացել էր Ճամայկա նեղուցում լողալիս:

31-ամյա Դանիել Կաստիլյոն նավարկել է մինչեւ օդանավակայանի տարածք, առանց խոչընդոտների անցել է շարժման ցուցիչների  բարդ համակարգով, որ նախատեսված են ահաբեկիչների համար: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, «տղային պետք է լավ ընթրիքով եւ շամպայնով հյուրասիրել`բացթողումները ցույց տալու համար», մինչդեռ նրան ձերբակալել են:

Այդ երեկո Կաստիլյոն ընկերների հետ ջրային մոտոցիկլետ էր քշում, երբ այն խափանվեց: Կաստիլյոն մոտոցիկլետով ուղղվել է դեպի թռիչքուղու վառվող լույսերի կողմը, անցել արգելապատնեշը եւ մտել տերմինալի տարածք, որտեղ ոստիկանը ձերբակալել է, երբ տեսել է թրջված եւ դեղին բաժկոնով տղամարդուն: