Ղրղըզստանի խորհրդարանի «Աթա-Մեկեն» կառավարամետ խմբակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել երկրի վարչապետ Օմուրբեկ Բաբանովի դեմ, ով իբր որպես կաշառք անգլիական նժույգ է ստացել թուրք գործարարից:

«Աթա-Մեկենի» նախագահ Օմուրբեկ Թեքեբաեւը հայտարարել է, թե դիմում է ներկայացրել դատախազություն եւ հակակոռուպցիոն ծառայություն` պահանջելով քրգործ հարուցել վարչապետի դեմ: Ըստ Թեքեբաեւի, նա կաշառքը ստացել է թուրք գործարար Հունքար Ադալիից` ԱՄՆ կառավարության միջոցներով Մանաս օդանավակայանում աէրոնավիգացիոն աշտարակ կառուցելու թույլտվության համար:

Ըստ խմբակցության, վարչապետը զտարյուն անգլիական նժույգ է ստացել, որը Ղրղըզստան են բերել Թուրքիայից: Եթե փաստը հաստատվի, դա հիմք կդառնա վարչապետի պաշտոնանկության համար: