«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի ահաբեկչությունը 2011թ. հուլիսի 22-ին հնարավոր էր կանխել: Նման եզրակացության է հանգել ահաբեկչության հետաքննության անկախ հանձնաժողովը:
Ըստ հետաքննության արդյունքների, Բրեյվիկին հնարավոր էր ավելի վաղ կանգնեցնել, կանխել պայթյունն Օսլոյում եւ զանգվածային սպանությունը, եթե ճիշտ կազմակերպվեր ոստիկանության եւ անվտանգության ծառայության աշխատանքը: Նախկինում ոստիկաններին լրջորեն քննադատել են Ուտոյա կղզի ուշ հասնելու համար:
Ներվեգացու նկատմամբ դատավճիռ կկայացնեն օգոստոսի 24-ից ոչ շուտ: Եթե նրան մեղսունակ եւ մեղավոր ճանաչեն, Բրեյվիկին սպառնում է 21 տարվա ազատազրկում: Իսկ եթե հոգեկան հիվանդ ճանաչեն, կուղարկեն անժամկետ հարկադիր բուժման:
Նշենք, որ Բրեյվիկը 2011թ. հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն էր գործել` սպանելով 77 մարդու:




























