МУЗ TV-ի ղեկավարությունը Քսենիա Սոբչակին փոխարինող է ընտրել։ «Թոփ մոդել՝ ռուսական ձեւով նախագիծը կվարի 26-ամյա մոդել Իրինա Շեյկը, որը մեծ հաջողություն ունի համաշխարհային պոդիումներում ու նորաձեւության ցուցադրություններում։
«Сплетник»-ը տեղեկացնում է, որ Շեյկի ընտրությանը սոբչակն անդրադարձել է իր Twitter-ում՝ նշելով, թե «իմ փոխարեն թոփ մոդել՝ ռուսական ձեւովի նոր սեզոնը կվարի Իրինա Շեյկը. Մաղթում եմ հաջողություն, եւ ցանկանում, որ խոսի միայն մոդայի մասին, թե չէ խնդիրներ կունենա»։




























