Վանեսա Պարադին դերասան Ջոնի Դեպի հետ բաժանումից մի քանի ամիս հետո է միայն որոշել խոսել սիրո, երջանկության եւ իր անձնական կյանքին վերաբերող թեմաների շուրջ։ Սեպտեմբերին միանգամից մի քանի ամսագրում կհրապարակվեն նրա հարցազրույցները։ 

ELLE-ին 39-ամյա դերասանուհին ասել է, որ ինքը երջանկության որեւէ բանաձեւ չունի, պարզապես պետք է ձգտել երջանկության։ «Ես երջանկության որեւէ գաղտնիք չունեմ, բայց կարծում եմ, որ երջանկության գրավականն այն է, որ պետք է ձգտես դրան։ Չպետք է քեզ զգաս ստիպված, պարտական ու կրկնվես։ Ես, օրինակ ատում եմ, երբ ասում են՝ պետք է աշխատեք հարաբերությունների վրա։ Երբեք։ Պարզապես պետք է ներկա լինես այդ հարաբերություններում։ Եվ ես այժմ ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ հիմա ես կամ»,- ասել է Պարադին ամսագրին։

Շատերը նրա խոսքերում Ջոնի Դեպի հետ բաժանման ակնարկ են տեսել։

The New York Post-ը մեջբերում է հրապարակել Պարադիի հարցազրույցից, որում նա ասել է «Չի կարելի ոչինչ վստահաբար ասել, բայց երբ սիրո մեջ ինչ-որ բան չի աշխատում,. Ինչ որ բան այնպես չէ հենց սկզբից, ապա ոչինչ էլ չի ստացվի; Ճնշում մի գործադրեք»,- The New York Post-ին ասել է Պարադին։

Վանեսա նշել է նաեւ, որ մամուլում լուրերն ու բամբասանքները ցավ են պատճառում, եւ մի քանի ամիս անց էլ իր համար բարդ է խոսել Դեպի մասին։ «Ես չեմ ցանկանում խոսել նրա մասին...

Ով է ասել, որ նկարիչը պետք է վաճառի իր հոգին՝ այն ցուցադրության հանելով...

Իմ աշխատանք է գովազդել ֆիլմը եւ իմ ալբոմները, բայց կարող եք պատկերացնել ինչպիսի զգացում եմ ունենամ, երբ տեսնում եմ մարդիկ բիզնես են անում իմ ցավի վրա։ Այն ինչ տեղի է ունենում մեր հետ, դա միայն մեր անձնական գործն է»,- նշել է դերասանուհին։