Սիրիայում ապստամբները հայտարարել են կառավարական ուժերի ինքնաթիռի ոչնչացման մասին: Որպես ապացույց նրանք մի տեսագրություն են զետեղել, որում երեւում է ծխացող կործանիչը: Որոշ տվյալներով, խոսքը գնում է ՄիԳ-23 ինքնաթիռի մասին, այլ տվյալներով` ՄիԳ-21-ի:

Սիրիացի ընդդիմադիր պնդում է, որ ինքնաթիռը խփվել է Մոհեսսեն քաղաքում, հաղորդում է Reuters-ը:

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է օդում թռչում կործանիչը, ապա խոշոր տրամաչափի զենքի մի քանի համազարկ է լսվում, եւ որոշ ժամանակ անց ինքնաթիռն ընկնում է «Ալլահ աքբար» ուրախ բացականչությունների ուղեկցությամբ: Առայժմ հայտնի չէ` կենդանի է արդյոք օդաչուն:

Սիրիական պետական հեռուստատեսությունը խոստովանել է, որ Դեյր-Էզ-Զոր նահանգում կորցրել են ՄիԳ-23 ինքնաթիռ, սակայն պնդել են, որ ինքնաթիռն ընկել է տեխնիկական անսարքության պատճառով: