Հոնգկոնգի ոստիկանությունն օգոստոսի 13-ին գործողություն է իրականացրել, որի արդյունքում ձերբակալել է տեղական հանցագործ խմբավորումների` այսպես կոչված «Տրիադների» մոտ 90 անդամների:

Ոստիկանության տվյալներով, ձերբակալվել է 70 տղամարդ եւ 16 կին` 14-ից 73 տարեկան: Նրանք բոլորն էլ Հոնգկոնգի բնակիչներ են, որոնց մեղադրում են տարբեր հանցագործությունների` «տրիադների» համար աշխատելու, ապօրինի կազինոներ պահելու, թմրանյութերի եւ ալկոհոլի մաքսանենգության մեջ:

Ձերբակալվածների մոտից թմրանյութեր, խոշոր գումարներ, կեղծ ալկոհոլ է առգրավվել: Վերջին ամսում այս գործողությունը Հոնգկոնգի ոստիկանության երկրորդ հաջողությունն էր, հուլիսի բերջին ձերբակալվել էր տեղական 130 մաֆիոզ:

Իշխանությունները մանրամասներ չեն հայտնել, միայն նշել են, թե գործողությանն օգնել է ներդրած գործակալների ցանցը: