Կոլումբիայում ֆուտբոլիստներով լի ավտոբուսն ընկել է անդունդը։ Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Բոգոտայից 450 կմ հարավ-արեւմուտք։ РИА Новости-ի տեղեկացմամբ, պատահարի արդյունքում զոհվել է 4 մարդ, եւս 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնսավածքներ։ Նրանց մեծ մասի առողջականը ծանր է գնահատվել։
Ավտոբուսը սիրողական ֆուտբոլիստների է տեղափոխել, եւ Կաուկա նահանգի Ալմաֆուեր ավանի մոտ՝ ոլորանների վրա, մեքենայի արգելակման համակարգը շարքից դուրս է եկել, եւ այն գլորվել է անդունդը։
Նշենք, որ ամեն տարի Կոլումբիայում ավտովթարներից մահանում է մոտ 6000 մարդ։


























