Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 9-ին: Այս մասին օգոսոտսի 13-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Օգոստոսի 10-ին ռուս եւ ամերիկացի դիվանագետները համապատասխան նոտաներ են փոխանակել:
Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների քաղաքացիներին բազմակի վիզաներ տրամադրել յուրաքանչյուր մուտքի ժամկետից սկսած մինչեւ վեց ամիս եւ տրման պահից 36 ամիս գործողության ժամկետով: Ռուսաստանը կտրամադրի գրծնական, մասնավոր, մարդասիրական եւ զբոսաշրջային վիզաներ:
ԱՄՆ-ը կհատկացնի В1/В2 տեսակի (գործնական եւ զբոսաշրջային) տեսակի վիզաներ: Վիզա տրամադրելու մասին որոշումը կկայացվի 15 օրացուցային օրվա ընթացքում:
«Համաձայնագիրն ուղղված է Ռուսաստանի եւ ԱՄՆ քաղաքացիների փոխադարձ այցելությունների համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական, մշակութային, գիտական, մարդասիրական կապերի զարգացմանը»,-ընգծում է ԱԳՆ-ն:




























