ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել «Texas A&M» համալսարանի մոտ: Նախնական տվյալներով` մի քանի վիրավոր կա:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, միջադեպը տեղի է ունեցել Քոլեջ Սթեյշն համալսարանական քաղաքում: Իրավապահները հայտնել են, որ վիրավորների թվում առնվազն մեկ ոստիկան կա:
Որոշ տվյալներով էլ` կան նաեւ զոհեր: Ըստ համալսարանի կայքի` ոստիկանությանը հաջողվել է բռնել եւ վնասազերծել հանցագործին: Միջադեպի այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:




























