«Հրապարակը» գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ԲՀԿ-ական փոխնախարարներն ու փոխմարզպետներն օրեր առաջ լքեցին պաշտոնները, սակայն նրանց թվում չէր սպորտի եւ երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական փոխնախարար Սամվել Խաչատրյանը:

Սա  մեկնաբանվեց 2 հանգամանքով. նախ, որ այդ նախարարությունը ԲՀԿ-ական նախարար է ղեկավարում, եւ երկրորդ՝ այն զուգադիպեց օլիմպիական խաղերի շրջանի հետ, նպատակահարմար չէր կադրային փոփոխություն անելը: Հիմա, երբ խաղերն ավարտվել են, ու մերոնք էլ վերադարձել են Հայաստան, լուրեր են շրջանառվում, թե առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի նաեւ Սամվել Խաչատրյանը: