Իսլամական երկրների համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարները որոշել են Սիրիայի անդամակցության դադեցման գործընթաց սկսել: Նրանք կազմակերպության անդամ երկների ղեկավարների կառաջարկեն համապատասխան որոշում կայացնել:
Կազմակերպության գագաթաժողովոը տեղի կունենա օգոստոսի 14-15-ին Մեքքայում (Սաուդիան Արաբիա): ԻՀԿ-ի կազմում է 57 մուսուլմանական երկիր: Ռուսստանը կազմակերպության կազմում դիտորդի կարավիճակով է հանդես գալիս, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ գագաթաժողովին մասնակցում է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Միաժամանակ պետք է նշել, որ Թեհրանի եւ Էր Ռիադի կարծիքներըը սիրիական հակամարտության վերաբերյել էապես տարբեր են: Սաուդիան Արաբիան աջակցություն է ցուցաբերում ապստամբներին, իսկ Իրանը պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Երկու երկների միջեւ լարված հարաբերությունների պատճառ է դարձել նաեւ իրանական նավթի արտահանման նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները, ինչի արդյունքում Սաուդիան Արաբիան զգալիորեն ավելացրել է իր նավթային պաշարների վաճառքը:




























