Տեխասի A&M համալսարանի տարածքում կրակ բացած տղամարդը մահացել է հոսպիտալում: Նա 35-ամյա Ալտոն Կաֆֆալն էր: Նրա զոհն են դարձել մեկ ոստիկան եւ մեկ պատահական անցորդ:

Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին: Հրաձիգը նստել էր ուսումնական հաստատությանը կից տներից մեկում եւ կրակ էր բացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը պատասխան կրակ էր բացել:

Ինչպես հայտնում է «Իզվեստիան», արդյունքում Բրազոս նահանգի 43 –ամյա ոստիկան Բրայան Բահմանը  եւ  պատահական մի անցորդ  սպանվել են: Ուժային կառույցների 5 ներկայացուցիչներ վիրավորվել են: Ինքը` հրաձիգը վիրավորվել էր եւ տեղափոխվել  հիվանդանոց:

Մարդասպանի քույրը` Կորտնի Կլարկը հայտնել է, որ ընտանիքը «ցնցված է» տեղի ունեցած բռնության լուրից: