Օգոստոսի 13-ին անհայտ անձինք կրակ են բացել Նյու Յորքի Բրուկլին

շրջանի բասկետբոլի խաղահրապարակում:  New York Post-ի տվյալներով, տուժել է 13-ամյա մեկ աղջիկ, 16-ամյա երկու պատանի եւ 18-ամյա մեկ երիտասարդ:

«Զբոսայգու խաղահրապարակում բասկետբոլ էին խաղում եւ այնտեղ մեծ թվով մարդ կար: Մոտեցել են երկու տղա, նրանք հնչեցրել են բանդաներից մեկի ճանաչողական ազդանշանը եւ սկսել են կրակել»,-թերթին պատմել է դեպքի ականատեսը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանության տվյալներով, հանցագործներից մեկը դեպքի վայրից փախել  է հեծանիվով: