Ղազախստանի Ալմա-Աթայ շրջանի Աքսայան հովտում հայտնաբերվել է 8 սպանվածների մարմիններ:
Տեղական ոստիկանության տեղեկատվության համաձայն, օգոստոսի 13-ին Աքսայան հովտի զբոսայգում հայտնաբերվել է 7 սպանվածների մարմինները: Ծեծի հետքերով եւ դանակի կտրվածքներով երկու մարմին գտնվել է տեղացի
որսորդի տանը: Ոչ շատ հեռու գտնվել են եւս երեք սպանված: Երկու այրված մարմին ոստիկանները հայտնաբերել են մեկ այլ անտառապահի տանը: Ենթադրվում է. որ սպանվածներից մեկը հայտնի անտառապահ, որսագողերի դեմ պայքարող Պանայոտ զախարապուլոն է: Մնացածները կարող են նրա աշխատակիցները լինել: Ոստիկանները նաեւ հայտնաբերել են նրա որդու ջարդված մեքենան, ով աշխատում էր հոր հետ: Մեքենայի սրահում կրիմինալիստները արյան հետքեր են հայտնաբերել: Մեքենայի տիրոջ գտնվելու վայրը անհայտ է:
Երկրի Ներքին գործերի նախարար Կալմուխամբետ Կասիմովը օգոստոսի 14-ին հայտնել է, որ գտնվել է 8-րդ սպանվածի մարմինը, ով նույնպես, ենաթդրվում է, որ աշխատակից է:
Նախարարը նշել է, որ մշակվում են սպանությունների մի քանի վարկածներ: «Դեռեւս կարծում ենք, որ տեղի է ունեցել ներքին հարաբերությունների պարզաբանում, քանի որ դեռեւս բոլորին չենք հայտնաբերել, ովքեր գտնվել են այդ շրջանակում: Երկրոդ վարկածով, դեպքը կարող էր մեկ այլ կողմնակի անձի մասնակցությամբ լինել: Ուղղաթիռները բարձրացված են, մեզ այժմ անհրաժեշտ է ամենագլխավորը` դատաբժշկական փորձագիտությունը: Ես կարծում եմ երեկոյան այն պատրաստ կլինի»,-հայտնել է ՆԳՆ-ի ղեկավարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























