Պակիստանի իշխանությունները խոշոր գործողություններ են նախապատրաստում թալիբների եւ «Ալ Կաիդա»-ի զինյալների դեմ ` Աֆղանստանին սահմանակից շրջաններում: Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Լեոն Պանետան:
Պանետայի խոսքով, այս մասին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար ամերիկացի գեներալ Ջոն Ալլենին հայտնել է պակիստանյան գլխավոր շտաբի ղեկավար Աշֆակ Փարվեզ Կայանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նախկինում Միացյալ Նահանգները բազմիցս մեղադրել է Պակիստանին` երկրի հյուսիս-արեւմտյան հատվածի ծայրահեղականներին ոչ բավարար ակտիվ հակազդեցության մեջ:




























