Չինաստանի հարավ-արեւմուտքում գնդակահարել են ենթադրյալ գողին եւ սերիական մարդասպանին: Նա կասկածվում էր 9 մարդու սպանության մեջ:

Չժոու Կեխուան, որին տեղական մամուլը նկարագրում էր, որպես անխիղճ եւ վտանգավոր հանցագործի, սպանվել է Չնաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Չունցին քաղաքում: Ավելի վաղ նրան բազմիցս հաջողվել է խուսափել կալանքից, հայտնում է «Ուտրո.ru»-n:

Որոշ տվյալներով 2004 թ-ից տղամարդը երկրի տարբեր հատվածներում սպանել է 9 մարդ` հարձակվելով նրանց վրա, ովքեր գումար էին հանում բանկային հաշիվներից: Անցյալ շաբաթ Չունցին քաղաքում բանկի թալանի ժամանկ նա սպանել է մի կնոջ եւ ոստիկանի: