Օգոստոսի 13-ին բասկյան ԷՏԱ խմբավորման ավելի քան 100 բանտարկյալներ միացել են մի քանի օր առաջ հացադուլ հայտարարած Յոսու Ուրիբեչեբերիայի բողոքի ակցիային, ով դատապարտվել է 32 տարվա ազատազրկման` ուղղիչ վայրի աշխատակցի առեւանգման համար:
Նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել եւ այժմ գտնվում է իսպանական Սան-Սեբաստիան հիվանդանոցում: Ուրիբեչեբերիան նպատակ ունի վաղ ազատ արձակվել, հայտնում է Euronews-ը:
Բողոքի ակցիային իր աջակցությունն է հայտնել նաեւ բասկյան անջատողականների առաջնորդ, 2009 թ-ից պատիժ կրող Արնալդու Օտեգին:
«Ժողովրդկան կուսակցությունը միշտ հանդես է եկել օրենքի խիստ հետեւման օգտին,-իրավիճակը մեկնաբանել է Իսպանիայի կառավարող կուսակցության նախագահի տեղակալը,-այն չի զիջի այս աստիճան թատրեկանացված հացադուլի եւ շանտաժի այլ տեսակների ճնշմանը»:
Սոցիալիստական կուսակցությունն այս անգամ համաձայն է կառավարության հետ:




























