Իսրայելը եւ Թուրքիան ինտենսիվ բանակցություններ են վարում երկու երկրների միջեւ ի հայտ եկած ճգնաժամը վերացնելու համար, որը ծագել էր 2010 թ-ին` «Մարմարա» նավի վրա տեղի ունեցած բախման հետեւանքով:
Ինչպես տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները, Թուրքական ադմինիստրացիայի բարձրաստիճան ներկայացուցիչը այցելել է Իսրայել եւ հանդիպել է Երուսաղեմի գորընկերների հետ: Երուսաղեմում նշում են, որ Թուրքիան գիտակցում է այն ողջ կորուստը, որը նրան կհասցնի Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումը եւ միջոցներ է փնտրում ճգնաժամի վերացման ուղղությամբ, գրում է Կուրսորը:
«Թուրքիան հասկանում է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում եւ Իրանում տիրող բարդ իրավիճակը եւ գիտակցում է, որ անհրաժեշտ է լավ հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ»,-հայտնում են Իսրայելի պաշտոնական աղբյուրները:




























