Հարավային Աֆրիկայում երկու արհմիությունների միջեւ Մարիկանայի պլատինային հանքերի շահագործման շուրջ տեղի ունեցած  հարաբերությունների պարզաբանումները զոհերի պատճառ են դարձել:

Բախման ու հրաձիգության արդյունքում սպանվել են 5 մարդ, երկու ոստիկան եւ երկու հսկիչ:  Իրավապահների դեմ ամբոխը մաչետեներ է կիրառել, ոստիկանները կրակ են բացել հանքագործների ուղղությամբ, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Ներկայումս Մարիկանայում կրճատվել է արտադրությունը, ընկերությունում ոստիկանական խիստ հսկողություն է սահմանվել:

Ինչպես գրում են տեղական թերթերը, հակամարտության մեղավորները Հանքագործների Ազգային միությունը եւ Հանքագործների եւ Շինարարների ասոցացիան են, որոնք մրցակցում են աշխատակիցների մասնագիտական տուրքերի համար:Այս տարվա սկզբին երկու ընկերությունների միջեւ վեճ է տեղի ունեցել Իմպալա ընկերությանը պատկանող աշխարհի ամենամեծ պլատինային հանքի համար: Այն ժամանակ զոհվել էր 3 մարդ, իսկ հանքը փակվել էր 6 շաբաթով: