Սեւանա լճի թերակղզում օգոստոսի 12-ին  իրար են բախվել Ցամաքաբերդի բնակիչ, 27-ամյա Համլետ Բաղդասարյանի եւ ՌԴ քաղաքացի, 25-ամյա Մարիա Սախարյանի վարած սկուտերը: 27-ամյա Համլետ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւան բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին  ոստիկանության Սեւանի բաժնից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում եւ նախաքննություն է  կատարվում: