Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացնում է, որ եթե Միացյալ Նահանգների ներդրած միակողմանի պատժամիջոցներն Իրանի դեմ առնչվեն ռուսական տնտեսավարողներին, դա կարող է բացասաբար ազդել ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:
«Վաշինգթոնում պետք է հասկանան, որ մեր երկկողմ հարաբերությունները լրջորեն կտուժեն, եթե ամերիկյան պատժիների ծիրում հայտնվեն ռուս տնտեսվարողները, որոնք գործակցում են Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերների հետ»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ «Ռուսաստանը խստորեն հետեւում է Իրանի հետ գործակցելու այն սահմանափակումներին, որ սահմանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»:




























