Իրանի իշխանությունները հանդես են գալիս Իսլամական համագործակցության կազմակերպությունումում Սիրիայի անդամակցությունը դադարեցնելու դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար ալի Աքբար Սալեհին: Նա նշել է, թե Իրանը դեմ է քվեարկելու նման որոշմանը:
«Ես բացահայտ դեմ եմ արտահայտվում կազմակերպությանը որեւէ երկրի անդամությունը դադարեցնելուն»,- ասել է նա Սաուդիան Արաբիայի Ջիդդա քաղաքում, որտեղ ԻՀԿ գագաթաժողովի նախօրեին նախապատրաստական հանդիպում էր ընթանում: «Երկրի հեռացումը խնդրի լուծում չէ: Գործել այդկերպ, նշանակում է փորձել խուսափել լուծումից»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԻՀԿ ԱԳՆ ղեկավարները որոշում են կայացրել սկսել Սիրիայի հեռացման ընթացակարգ: Հարցը վերջնականապես լուծվելու է Մեքքայում կայանալիք գագաթնաժողովում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւս մասնակցում է գագաթնաժողովին:




























