Տագանրոգի բնակիչը, փորձարկելով կատարելագործված զարթուցիչը, պատահաբար սպանել է իր ընկերուհուն:
Երիտասարդ փորձարարը որոշել է մասնակցել «Ամենաանսանձ զարթուցիչ» մրցույթին: Նրա կողմից ստեղծված սարքը իսկապես «անսանձ» է ստացվել. այն մահճակալի վրա կախված իսկական գիլյոտին է:
Գյուտարարը ցանկացել է պարծենալ ընկերուհու մոտ եւ որոշել է մերկ վիճակում լուսանկարել նրան «զարթուցիչի» ներքո: ֆոտոսեսիան ավարտվել է նրանով, որ մեխանիզմը անսպասելորեն աշխատել եւ դժբախտ աղջկան գլխատել է, հայտնում է ՌԲԿ-ն:
Երիտասարդը փորձել է թաքնվել, բայց չի հասցրել: Գլխատված մերկ աղջկան հայտնաբերած բարեկամները ոստիկանություն են կանչել:




























