Օգոստոսի 14-ի գիշերը լուրջ անկարգություններ են տեղի ունեցել Ֆրասիայի հյուսիսում գտնվող Ամյեն քաղաքում: Բախման արդյունքում տուժել է 16 ոստիկան:

Անկարգություններին մասնակցել են ավելի քան 100 երիտասարդներ: Նրանք իրավապահների ուղղությամբ նետել են «ձեռքի իրեր»:

Երիտասարդները նաեւ կրակել են, հայտնում է AFP-ն` վկայակոչելով տեղական իշխանություններին: Արդյունքում  անկարգությունների մասնակիցներից ոչ մեկին հնարավոր չի եղել բռնել:

Անկարգությունների պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: ՆԳՆ-ի մի շարք աշխատկիցներ լուրջ վնասվածքներ են ստացել, հայտնում է «Կորսեպոնդենտ.net»-ը:

Անկարգությունների  հետեւանքով այրվել են մի քանի մեքենաներ, այդ թվում վնաս է հասցվել որոշ շինությունների: