NBC-ի սպորտային մեկնաբանը շփոթել է Facebook-ի հիմնադիր միլիարդատեր Մարկ Ցուկերբերգին դերասան Ջեսի Այզենբերգի հետ, ով խաղազեկ է Ցուկերբերգի դերը «Սոցիալալան ցանց» ֆիլմում: Այդ մասին գրում է Los Angeles Times-ը:
Երբ Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ տղամարդկանց բասքեթբոլի առաջնության եզրափակիչ խաղի հեռարձակման ժամանակ ցույց են տվել հանդիսատեսների շարքում նստած Այզենբերգին, մեկնաբան Բոբ Ֆիջերալդը հայտարարել է, որ կզետեղի այդ կադրը Facebook-ում: «Թվում է` ողջ աշխարհի խոշոր ընկերությունների բոլոր ղեկավարներն ացյելել են այս Խաղերը»,- մեկնաբանել է նա:
Հիշեցնենք, որ Դեւիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը ցուցադրվել է 2010 թվականին:




























