Շաբաթ օրը տեղի է ունցել Կոմունիստական կուսակցության պլենումի նիստը եւ վերլուծվել են ԱԺ ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Նա նաեւ խոսեց սպասվող ՏԻՄ ընտրությունների եւ ներքաղաքական իրողությունների շուրջ:«Պլենումը նաեւ ընդունեց որոշում, որով դատապարտեց հակաժողովրդական իշխանությունների գործունությունը սույն թվականի մայիսի 6-ին: Ընտրակաշառքների բաժանման, ընտրողներին ահաբեկելու , օքսիդացող թանաքների օգտագործման հանգամանքը: Հետեւաբար մենք չենք ընդունում ԱԺ-ի ընտրությունների այս արդյունքները»,- նշեց Ռուբեն Թովմասյանը: Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ասաց, որ թաղապետերի, քաղաքապետերի, մարզպետների շուրջ 70 տոկոսը ՀՀԿ-ականեր են, հետեւաբար ՏԻՄ ընտրությունները անցնելու են նախորդների պես:
Ըստ նրա աշխատելու են գյուղերի, քաղաքների հեղինակությունները, ինչպես նաեւ ընտրակաշառքը: Ռուբեն Թովմասյանի խոսքով, իրենք աշխատելու են հիմնականում ավագանիների ուղղությամբ եւ առաջադրելու են 6 թեկնածու: Իսկ շատ թեկնածուներ չեն առաջադրվում ֆինանսական սուղ միջոցների պատճառով:
Հայկոմկուսի առաջնորդը անդրադարձավ նաեւ հայ-ռուսական վերջին հանդիպումներին եւ նշեց, որ Հայաստանը պետք պահի իր սերտ հարբերությունները Ռուսաստանի հետ:




























