Թաիլանդացի սենատորը պատահաբար գնդացիր-ատրճանակով գնդակահարել է նախկին կնոջը, ով աշխատել է իր մոտ որպես անձնական քարտուղար: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող ռեստորանում:
55-ամյա սենատոր Բունսոնգ Կովավիսառատը եւ նրա անձնական քարտուղար` 46-ամյա Չանակարն Դետկարդը մեքնայով ուղեւորվել են Բանգկոկ եւ կանգառել են ռեստորանում ճաշելու նպատակով: Մինչ կբերեին պատվիրած ճաշը` քաղաքական գործիչը հանել է «Ուզի» գնդացիր- ատրճանակը, այնուհետեւ` կրակել : Նրա օգնականը վիրավորվել է որովայնի շրջանում եւ մահացել է հիվանդանոցում:
CNN-ի տվյալներով, թեեւ նրանք ամուսնալուծված էին, սակայն շարունակել են միասին ապրել: Ուղեւորության ժամանակ նրանց հետ է եղել եւս չորս մարդ, ովքեր ներկա են եղել միջադեպին: Այս պահին հայտնի չէ, թե ինչու է սենատորն իր հետ ռեստորան վերցրել գնդացիր- ատրճանակը, հայտնում է «Lenta.ru»-ն:
Քաղաքական գործչին ներկայացվել է մեղադրանք` անզգուշությամբ կատարված սպանություն, սակայն պատգամավորական անձեռնմխելիության շնորհիվ նրան չեն կարող ձերբակալել, մինչեւ խորհրդարանի որոշում կայացնելը: Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում եւ տուգանք 20 հազար բատի չափով ( մոտ 640 դոլար):




























