Ղազախստանի Ալմա-Աթայ շրջանի Աքսայան հովտի Իլ-Ալատաուս ազգային զբոսայգում տեղի ունեցած ծեծկռտուքի զոհերի թիվը հասել է 11-ի: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտնել է Ղազախստանի ՆԳն-ի Քրեական ոստիկանության ղեկավարի տեղակալ Արման Օրազալիեւը:

«Ոստիկանության աշխատակիցները այսօր հայտնաբերել են եւս 3 դիակ: Ընդհանուր առմամբ 11 մարդ է սպանվել»,-ճեպազրույցի ժամանակ հայտնել  է Օրազալիեւը, փոխանցում է «Նովոստի Կազախստանար»: Բոլոր մարմինները հայտնաբերվել են այրված տան ավերակների մաքրման ժամանակ: Նա նաեւ հայտնել է, որ ներկայումս պարզվել է 6 սպանվածների ինքնությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 13-ին Աքսայան հովտի զբոսայգում հայտնաբերվել է 7 սպանվածների մարմինները: Ծեծի հետքերով եւ դանակի կտրվածքներով երկու մարմին գտնվել է տեղացի որսորդի տանը: Ոչ շատ հեռու գտնվել են եւս երեք սպանված: Երկու այրված մարմին ոստիկանները հայտնաբերել են մեկ այլ անտառապահի տանը: Ենթադրվում է. որ սպանվածներից մեկը հայտնի անտառապահ, որսագողերի դեմ պայքարող Պանայոտ Զախարապուլոն է: Մնացածները կարող են նրա աշխատակիցները լինել: Ոստիկանները նաեւ հայտնաբերել են նրա որդու ջարդված մեքենան, ով աշխատում էր հոր հետ: Մեքենայի սրահում կրիմինալիստները արյան հետքեր են հայտնաբերել: Մեքենայի տիրոջ գտնվելու վայրը անհայտ է: