Ռուսաստանի Ռոստովի շրջանի Շախտի քաղաքում երկամյա տղան ընկել է իր տան մոտ  գտնվող խոր ավազանը եւ խեղդվել է:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին ժամը 17:30-ին: Երեխան ընկել է ջրհորից հոսած ջրից առաջացած ավազանի մեջ եւ խեղդվել է: Ծնողները տղային անգիտակից վիճակում շտապ հասցրել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղայի կյանքը, հայտնել է «Պրադվա.ru»-ն:

Երեխայի մահվան կապակցությամբ քննչական մարմինները սկսել են նախաքննչական ստուգումները: Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: Ինչպես պարզաբանել են քննիչները, տղան բազմազավակ գնչուների ընտանիքից էր, որտեղ մեծահասակները վատ են խնամում  երեխաներին: