Գլենդելում շաբաթ երեկոյան հայ մոտոցիկլիստ է ձերբակալվել: Ոստիկանությունը հետապնդել է նրան, մինչեւ որ վթարի արդյունքում նա վայր է ընկել:
Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, Հյուսիսային Հոլիվուդից 23-ամյա Հովհաննես Մարգարյանը կալանքի տակ է վերցվել ոստիկանությունից խուսափելիս վտանգավոր երթեւեկության համար:
Նշվում է, որ ոստիկանության սպան փորձել է Մարգարյանին կանգնեցնել, երբ նա անցել է կարմիր լույսի տակով: Սակայն Մարգարյանը շարունակել է սլանալ 95կմ/ժ-ից ավելի արագությամբ: Մոտոցիկլը, սահելով ասֆալտի վրա, հայտնվել է խաչմերուկի մեջտեղում, իսկ Մարգարյանը փորձել է փախչել: Ձերբակալելիս պարզվել է, որ նա չունի մոտոցիկլետով երթեւեկելու թույլտվություն:




























