Զուգդիդիի բնակիչ Կետո Գադելիան ոտքով անցել է 340 կմ մինչեւ Թբիլիսի` հույս ունենալով, որ նրան, իր որդուն սպանության գործի հետ կապված, կընդունի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Բայց Սահակաշվիլին նրան չի ընդունել:
Կինը չորս օր սպասել է Սահակաշվիլիի նստավայրի մոտ պատասխան, ինչից հետո իրավապահ մարմինների աշխատակիցները նստեցրել են նրան ու դստերը ավտոմեքենա եւ հասցրել Զուգդիդի:
Ինչպես հայտնում է «Վզգլյադը», Գադելիան չի վստահումքննչական մարմնին, որը զբաղվում է հունվարի 1-ին սպանված իր որդու գործով:




























