Բրիտանացի հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնը դատարան է դիմել ոչ պակաս հանրահայտ The Times թերթի դեմ։
«Правда.Ру»-ի փոխանցմամբ՝ թերթում հոդված է տեղ գտել այն մասին, թե իբր երգիչը հարկեր չի վճարում։ Հոդվածում գրված է, որ Ingenious Media-ի խորհրդատվական ընկերության աշխատակից, ոմն Պատրիկ Մաքքենան Էլթոն Ջոնի հաշվապահն է եղել եւ նա է Ջոնին խորհուրդներ տվել, թե ինչպես հարկերից խուսափել։ Հաջորդ օրը թերթը հերքում է տպագրել, սակայն բրիտանացի աստղը եւ նրա փաստաբանները գոհ չեն մնացել արդյունքից։
Վրդովված Էլթոն Ջոնը այժմ բարոյական վնասի համար դրամական փոխհատուցում է պահանջում։ Երաժիշտն իրեն «խոցված եւ անարգված է զգում»։



























