Գլենդելի բանտում 31-ամյա կին կալանավորը կրկնակի ձերբակալության է ենթարկվել մեկ այլ կալանավորի` հայազգի Շարիս Շահնազարյանին բռունցքով հարվածելու համար, գրում է «Glendale News-Press».
Քրիսթին Հանտը կալանքի տակ էր թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարելու եւ վթարի համար: Երբ նա շաբաթ օրը դուրս է եկել իր խցից, մոտեցել է 24-ամյա Շարիսին եւ հարվածել նրան:
Շահնազարյանը, ով եւս կալանքի տակ է գտնվում հարբած վիճակում մեքենա վարելու եւ վթարի համար, հայտնել է, որ հարձակումը չի հրահրվել եւ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը նույնպես դուրս էր գալիս իր խցից: Հանտը նրան սպառնացել է կծել եւ ինչ-որ բան է ասել «իր արտաքինը գողանալու» մասին:
Հանտը խոստովանել է, որ հարվածել է Շահնազարյանին:




























