Google-ը համաձայնագիր է ստորագրել  Frommer`s` նշանավոր ուղեցույցների շարք  թողարկող  John Wiley & Sons Inc ընկերության գնման համար:

Գործարքի ֆինանսական մանրամասնությունները չեն բացահայտվում:

Փորձագետների կարծիքով John Wiley & Sons-ի ձեռբերումը թույլ կտա Google-ին օն-լայն ծառայությունների ոլորտում զգալիորեն լայնացնել իր բիզնեսը զբոսաշրջիկների համար` մրցակցության մեջ մտնելով այնպիսի նշանավոր  ինտերնետ կայքերի հետ ինչպիսիք են Yelp Inc-ը եւ TripAdvisor-ը:

Սպասվում է, որ ԱՄՆ-ում զբոսաշրջային օն-լայն բրոկերների վաճառքի ծավալը կհասնի 119,2 միլիարդ դոլարի` անցյալ տարվա 107,7 միլիարդ դոլարի համեմատ:

Մեկ տարի առաջ, ինչպես հիշեցնում է ՌԲԿ-ն, Google-ը ձեռք է բերել Zagat Survey ընկերությունը, տիրապետելով ընկերությանը, որի վրա տեղադրված են ռեստորանների, հյուրանոցների եւ գիշերային ակումբների տվյալներ ամբողջ աշխարհից: Այս գործարքի արժողությունը  կազմել է 151 միլիոն դոլար: Ենթադրվում է , որ John Wiley & Sons-ի  եւ Zagat Survey-ի  հետագա ծառայության մեջ կլինեն սերտ համագործակցություն` զարգացնելով ճանապրհորդական ինտերնետ-ծառայությունները: